Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ պատրաստ է անել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցություններում համաձայնության հասնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչին։
«Մենք պատրաստ ենք որքան հնարավոր է շուտ հասնելու համաձայնության։ Մենք ցանկանում ենք անել ամեն անհրաժեշտը, որ դա տեղի ունենա»,- նշել է պաշտոնյան։
Ռավանչին վստահություն է հայտնել, որ գործարքը կարող է կարճ ժամկետում տեղի ունենալ, եթե լինի երկու կողմի քաղաքական կամքը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։









