Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը փետրվարի 24-ին հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպումը կայացել է՝ ի շարունակություն քաղաքական բարձր մակարդակով տեղի ունեցած շփումների:
Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում վստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցները:









