Իրանը և ԱՄՆ-ն կաշխատեն հնարավոր միջուկային համաձայնագրի տեքստի վրա, ապա կորոշեն բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո այս մասին իրանական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Ժամանակը դեռևս որոշված չէ։ Մենք համաձայնության եկանք, որ կողմերը կաշխատեն հնարավոր համաձայնագրի տեքստի վրա, կփոխանակենք այդ տեքստերը, և այնուհետև կորոշենք բանակցությունների երրորդ փուլի ամսաթիվը», – ասել նա։









