ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.
1. Ճանաչողական այցով «Ժողովրդավարության աջակցման եւ ընտրությունների համակարգման խումբ» ծրագրի աշխատանքներին մասնակցելու համար 2026 թվականի փետրվարի 23-25-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման ԵՂՈՅԱՆԻՆ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԻՆ, Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, Ալխաս ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ, ինչպես նաեւ նույն վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Ժաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված օրապահիկի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների եւ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին եւ Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսի եւ գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:









