Foto

UFC BJJ-ի չեմպիոնը մարտահրավեր է նետել Արման Ծառուկյանին

Մուսումեչին UFC BJJ 5 մրցաշարում հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը շոտլանդացի Շեյ Մոնտեգյուի դեմ գոտեմարտում։ Մրցակիցը դիմադրել է գրեթե երկու ռաունդ, սակայն ընդմիջման ազդանշանից քիչ առաջ ստիպված է եղել հանձնվել ոտնաթաթի ցավեցնող հնարքից հետո։ Սա Մուսումեչիի չեմպիոնական գոտու երկրորդ պաշտպանությունն էր։

Մենամարտից անմիջապես հետո Մուսումեչին բացատրել է, թե ինչու է ցանկանում մրցել հենց Արմանի հետ.

«Թոմ Հարդին իմ ընկերն է, և Արմանը նրան գրեփլինգի մարտահրավեր էր նետել։ Այդ պահին Թոմը մանուշակագույն գոտի ուներ։ Արմանը մարտահրավեր է նետում սիրողական մակարդակի մարզիկի։ Ինչո՞ւ նա չի փորձում ուժերը ջիու-ջիցուի պրոֆեսիոնալի դեմ։ Ես կբարձրանամ նրա քաշային կարգ, և մենք կմրցենք։ Դա զվարճալի կլինի»։

Նշենք, որ Արման Ծառուկյանը դեռ ելույթ չի ունեցել UFC BJJ-ի հովանու ներքո, սակայն պարբերաբար մասնակցում է գրեփլինգի մրցաշարերի և այս մարզաձևում դեռ պարտություն չի կրել։ Վերջերս RAF մրցաշարում նա ժամանակից շուտ հաղթել էր Լենս Փալմերին, իսկ փետրվարի վերջին նախատեսված է նրա գոտեմարտը Ջորջ Փալոուսի հետ։