Foto

Չեմ բացառում, որ ՌԴ-ն մի օր միանա TRIPP-ին, Փաշինյանն այդ մասին լրահոսից կիմանա, դա ՀՀ-ի հետ կապ չունի. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)

Չեմ բացառում, որ ՌԴ-ն մի օր միանա TRIPP-ին, Փաշինյանն այդ մասին լրահոսից կիմանա, դա ՀՀ-ի հետ կապ չունի:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Այս սցենարը կարող է հնարավոր դառնալ ռուս-ամերիկյան գլոբալ համաձայնության համատեքստում, երբ աշխարհը կկիսեն գոտիների, խաղի նոր կանոններ կլինեն։ Առայժմ այդ հանգրվանից հեռու ենք։

Մոսկվայից Հայաստանին հասկացնում են, որ եթե իրենք չմասնակցեն, ԹՐԻՓՓ-ը կենսագործունեության հնարավորություն չի ունենա։ Նկատի ունեն ԵԱՏՄ ռեժիմի հետ հակասությունները, այն, որ ռուսական զորքեր են ԹՐԻՓՓ-ի քթի տակ։ Հասկացնում են, որ առանց ՌԴ մասնակցության, աշխարհաքաղաքական բախման ռիսկ կա»,- նշել է Սուրենյանցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․