«Սամվել Կարապետյանը՝ ժողովրդի թեկնածուն
«Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ազգային բարերար Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու պահից սկսած՝ համացանցի հայկական տիրույթն ամբողջովին վերափոխվել է։ Սոցիալական ցանցերում ձևավորված քննարկումներն ու արձագանքները վկայում են, որ հասարակության զգալի մասը նրա թեկնածությունը դիտարկում է որպես իրական այլընտրանք՝ փոխելու վերջին վեց տարիներին Հայաստանում ձևավորված բարդ ու անորոշ իրավիճակը։
Չնայած իշխանական շրջանակների՝ առաջադրումը կասկածի տակ դնելու անհիմն փորձերին՝ հանրային աջակցությունն արագորեն շարունակում է աճել։ Սահմանադրական հնարավոր սահմանափակումների վերաբերյալ արդեն հրապարակվել են մասնագիտական գնահատականներ, որոնք ընդգծում են, որ համապատասխան դրույթը կարող է փոփոխվել Ազգային ժողովի միջոցով։ Հետևաբար, եթե ընտրողը խորհրդարանական ընտրություններում վստահի «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը՝ տալով անհրաժեշտ մանդատ, դա կդառնա քաղաքական և իրավական փոփոխությունների հանրային համաձայնության հստակ արտահայտություն։
Ութ տարի շարունակ հայրենի ժողովրդին հիմնականում սուտ խոստումներով կերակրած, Արցախը կործանած և այնտեղ ապրող մեր 150 հազար հայրենակիցներին տնանկ դարձրած, անվտանգային համակարգը լիովին քանդած և ՀՀ սուվերեն տարածքների մի մասը թշնամու օկուպացիային ենթարկած, արտաքին պարտքը բազմապատկած ու ժողովրդի սոցիալական վիճակը չբարելաված, ազգային խորհրդանիշների ու Մայր Աթոռի դեմ հետևողական պայքար ծավալած, Սփյուռքի հետ կապերը գրեթե խզած, մեր երկու հիմնական հարևանների՝ Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունները վատթարացրած, խաղաղության անտրամաբանական զիջումների օրակարգով իշխանությունը պահող փոքրիկ խմբակը, փաստորեն, դեռ փորձում է երրորդ անգամ վերարտադրվել Հայաստանում։
Ընտրությունը ժողովրդինն է, որի ծանրակշիռ մի հատվածն արդեն հայտարարել է՝ Սամվել Կարապետյանն իր թեկնածուն է»։
Տիգրան Դումիկյան
Քաղաքական վերլուծաբան









