Foto

Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել

Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկ են արվել Գրիգոր Ներսիսյանը և Գուրգեն Եղիազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից։

Ըստ հրապարակված որոշումների՝ Գրիգոր Ներսիսյանը 2026 թվականի փետրվարի 24-ից կդադարեցնի իր լիազորությունները ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնում։

Մեկ այլ որոշմամբ՝ Գուրգեն Եղիազարյանը 2026 թվականի փետրվարի 16-ից կդադարեցնի իր լիազորությունները Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում։