Foto

TRIPP նախագիծը Թրամփ-Վենսի վարչակազմի ջանքերի առանցքային արդյունքն է․ Ալիև

TRIPP նախագիծը Թրամփ-Վենսի վարչակազմի ջանքերի առանցքային արդյունքն է, հայտարարել է Ալիևը։

Նա հայտարարել է՝ TRIPP նախագծի շնորհիվ վերացվել են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները, ինչպես նաև սկսվել է նավթամթերքի արտահանումը երկիր, ինչը ճանապարհ է բացում առևտրի և համագործակցության համար:

«Թրամփի երթուղին» կամրապնդի խաղաղությունը տարածաշրջանում. նախագիծը կմիացնի Ադրբեջանի երկու հատվածները և կստեղծի խոշոր, անվտանգ տրանսպորտային միջանցք, որը կմիացնի Ասիան Եվրոպայի հետ Ադրբեջանի և Հայաստանի տարածքով՝ հարևան երկրների մասնակցությամբ, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը»,- հայտարարել է Ալիևը: