ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան կատարած այցից հետո մեկնել է Ադրբեջան, որտեղ ռազմավարական գործընկերության խարտիա է ստորագրվել Ադրբեջանի հետ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ Ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրման այսօրվա արարողությունը շատ քրտնաջան աշխատանքի արդյունք է։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ իր հերթին նշել է․ «Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին։ Տարածաշրջանը վերջապես խաղաղության մեջ է։ ԱՄՆ նախագահի վարչակազմի նպատակը խաղաղություն հաստատելն է»։









