Foto

Իսպանիայում գնացքների վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-

Իսպանիայում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի, այս մասին հայտնում է EFE լրատվական գործակալությանը՝ նշելով, որ գնացքում եղել է 317 ուղևոր։

Միջադեպը տեղի է ունեցել Անդալուսիայի ինքնավար համայնքում՝ Մալագայից Մադրիդ մեկնող գնացքի մասնակցությամբ։ Այն տեղափոխում էր մոտ 300 ուղևոր։ Ըստ առկա տեղեկությունների՝ գծերից դուրս եկած գնացքը բախվել է մայրաքաղաքից Ուելվա մեկնող մեկ այլ գնացքի, որը նույնպես Անդալուսիայում է։ Այդ գնացքում ուղևորների թիվը մոտ 100 էր։

Միջադեպի պատճառը դեռևս պարզված չէ։ Մադրիդ-Անդալուսիա գծի արագընթաց գնացքների երթևեկությունը դադարեցվել է մինչև հունվարի 20-ը։


24news.am