Foto

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք․ պաշտպան

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք, հայտնել է պաշտպան Արամ Վարդևանյանը

«14 ժամ դատական նիստ` փաստաբանական թիմով: Քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն: Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք

Սա հերթական ինտենսիվ խափանման միջոցն է: Ի դեպ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց»,-ասել է  նա։

Հիշեցնենք՝ դատարանը քննում էր Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, որով Սամվել Կարապետյանի կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։ 

Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և գրավը: