ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի իշխող ռեժիմի կողմից քաղաքական հետապնդումների ենթարկվող Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին և Խաչիկ Գալստյանին:
Ցավոք, փակ է այցելությունը ՀՀԿ Էջմիածնի շրջանային կազմակերպության ղեկավար Մովսես Քարտաշյանի մասով:
4-ի դեպքում էլ իշխանությունն ապօրինությունների տրցակ ունի, սակայն իրավիճակի լրջության տեսանկյունից Նարեկ Սամսոնյանի թեման առանձնանում է նրանով, որ վերջինս արդեն 7 օր է` հացադուլի մեջ է և նրա առողջական վիճակն աստիճանաբար վատթարանում է:
Ասածս հեշտ գործ չէ, սակայն Նարեկի հետ շփումներից հետո ճանապարհն այդպես եմ տեսնում:
Ազատությո՛ւն Նարեկին, Վազգենին, Խաչիկին, Մովսեսին և բոլոր քաղբանտարկյալներին»:









