Foto

Ի՞նչ ազդեցություն կունենան Իրանում տեղի ունեցող զարգացումները Թուրքիայի վրա

Թուրքական մերձիշխանական «Hürriyet» թերթի վերլուծաբան Հանդե Ֆըրաթն անդրադարձել է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին և դրանց հնարավոր ազդեցությանը Թուրքիայի վրա։

Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ Ֆըրաթը նշել է, որ անկայունությունը Իրանում միայն նրա ներիքն հարցը չէ, այլ հաշվի առնելով աշխարհագրությունը, տնտեսությունը, էներգետիկ ուղիները, միգրացիոն դինամիկան և անվտանգության ճարտարապետությունը՝ այս գործընթացն ունի Թուրքիայի և տարածաշրջանային հավասարակշռության վրա անմիջականորեն ազդելու ներուժ։

Նա նշել է, որ Թուրքիայի վրա Իրանում անկայունության հնարավոր ազդեցություններից մեկը կարող է լինել անկանոն միգրացիայի ալիքը։

Ըստ վերլուծաբանի՝ Թուրքիան կարող է հայտնվել սպասող երկրի կարգավիճակում կամ էլ մշտական միգրանտ ընդունող երկրի կարգավիճակում։ Վերլուծաբանի դիտարկմամբ՝ Իրանից Թուրքիա եկող միգրացիան կարող է հանկարծակի ու զանգվածային չլինել ինչպես Սիրիայից միգրացիան էր, այլ այն կարող է անձայն լինել։