Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը չի բացառել, որ թագավորությունը կարող է մասնակցել Գրենլանդիայում եվրոպական զինվորական առաքելությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերն է մեջբերել EFE գործակալությունը:
«Գրենլանդիայում հսկողության ուժեղացումն, օրինակ, կարող է լինել տարբերակներից (մեկը), բայց տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձություններն օրվա ընթացքում։ Ես կարծում եմ, որ պետք չէ արագացնել իրադարձությունները», – ասել է նա։ Ինչպես ավելի վաղ հաղորդել է Bild թերթը, եվրոպական երկրներից առաջին զինվորականները ժամանել են Գրենլանդիա կղզին Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին։
Թերթը պնդում է, որ առաջին զինվորականների մեկնումը կղզի տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հունվարի 14-ին ձախողվել են ԱՄՆ-ի հետ Դանիայի և Գրենլանդիայի ներկայացուցիչների բանակցությունները։Հունվարի 14-ին Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նախկինի նման տրամադրված է վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի վրա՝ չնայած Դանիայի առարկություններին։









