Foto

15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք է կանխվել

ՆԳՆ կիբեռոստիկանությունը հաղորդագրություն է տարածել․

«Կիբեռոստիկանության կողմից կատարված աշխատանքների արդյունքում այսօր կրկին հնարավոր է եղել կանխարգելել մոտ 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք, իսկ քաղաքացին չի կորցրել իր գումարը։

Ցավոք սրտի հանցատեսակը շարունակում է տեղ գտնել մեր հասարակության շրջանում։

Հարգելի’ քաղաքացիներ, կրկին անգամ խնդրում ենք չվստահել կասկածելի, ահաբեկող հեռախոսազանգերին, իսկ ստանալու դեպքում պարզապես դիմել ոստիկանություն»։