Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 44-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք է պահում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 44-ամյա տղամարդու տան նկուղում հայտնաբերվել են տարբեր տեսակի և տրամաչափի 71 փամփուշտ, նռնակներ, նռնակի ճայթուցիչներ, փամփշտատուփ։
44-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքննություն։
ՆԳՆ ոստիկանություն









