Դուբայից Մոսկվա թռչող UTair ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և մեկ ժամ պտտվում է՝ վառելիքը այրելու համար։ Flightradar-ի հազարավոր օգտատերեր հետևում են դրա թռիչքին։
Boeing 767-224-ը (UT 716 չվերթ) մեկնել է Ալ Մակտումի օդանավակայանից և պետք է վայրէջք կատարեր Վնուկովո օդանավակայանում Մոսկվայի ժամանակով ժամը 21:15-ին։ Սակայն, թռիչքից կարճ ժամանակ անց անձնակազմը փոխանցել է «7700» արտակարգ իրավիճակի կոդը։
Անվտանգ վայրէջք կատարելու համար ինքնաթիռը պետք է այրի վառելիքը։









