Foto

ՀՀ–ում պահեստազորի մինչև 35 տարեկան բժիշկների զորակոչ է հայտարարվում

ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ է հայտարարվում։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Ըստ որոշման՝ ծառայության ժամկետը սահմանվում է երկու տարի։
Զորակոչը հայտարարվում է հունվարի 9-31-ը ներառյալ։
Ըստ որոշման՝ հայտարարված զորակոչի շրջանակներում սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի բժիշկ-մասնագետներին։