Պետք է հասարակության հետ բաց խոսել և իշխանությունների մանիպուլյացիաներն ու կեղծիքները բացահայտել անընդհատ: Անկախ նրանից, ընդդիմությունը միմյանց հետ համագործակցում է, թե ոչ՝ կան հարցեր, որոնց շուրջ պետք է միասնական դիրքորոշում հասարակությանը հիշեցվի: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Հասարակությունն իր առօրյա հոգսերով է տառապում, ու այսքան ինֆորմացիոն տարափի մեջ օբյեկտիվորեն չի հասցնում ճշգրիտը ոչ ճշգրիտից տարբերակել ու վերլուծել: Չի հասցնում, որովհետև այնքան խնդիրներ ունի՝ հացի խնդիր, հիվանդության խնդիր, զավակի ապագայի ստեղծում և այլն»,- եզրափակել է նա:









