Foto

«Mercedes»-ը Հաղարծինում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Աղստև գետում. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին բնակավայրում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Աղստև գետում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ավտոմեքենան դուրս բերելու համար դեպքի վայր պետք է բերվի հատուկ վերամբարձ կռունկ։