«Բարսելոնայի» կենտրոնական կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում։ Fichajes պարբերականի տեղեկություններով՝ նիդերլանդացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»:
Ըստ աղբյուրի՝ գերմանական գրանդի ղեկավարությունը պատրաստ է 28-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար վճարել մոտ 50 միլիոն եվրո։
Ֆրենկի դե Յոնգը «կապտանռնագույնների» շարքերը համալրել է 2019 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նիդերլանդացին մասնակցել է 14 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 3 գոլային փոխանցում։









