Տոներին ընդառաջ՝ ՆԳՆ-ն դիմել է հանրությանը․
«Զգոնությունը անվտանգ երթևեկելու հիմնական նախապայմանն է․ այն սկսվում է պատասխանատու վարքագծից։
Անմեղ թվացող մեկ գավաթը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ՝ վերածվելով անդառնալի սխալի և վտանգելով մարդկային կյանքեր։
Տոնական օրերին հատկապես աչալուրջ և սթափ լինելը անվտանգություն է թե՛ քո, թե՛ դիմացինի հանդեպ»։









