Foto

Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Ռոման Սմբատյանի որոշումը չի բեկանվել․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վերաքննիչ դատարանից տեղեկացա, որ քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Ռոման Սմբատյանի որոշումը չի բեկանվել։ Վերաքննիչի որոշմանն առայժմ գնահատական չեմ տալիս, քանի որ բուն որոշումը դեռ չեմ ստացել և չեմ ծանոթացել «չբեկանելու» հիմնավորումներին. օրենքով նախատեսված է եռօրյա ժամկետ՝ որոշումը կողմերին ուղարկելու համար»,- գրել է նա։