Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը 2 հոդվածի մասով կդադարեցվի: Այս մասին հայտնում է փաստաբան Արամայիս Հայրապետյանը:
«ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով»,- նշել է փաստաբանը:
Հայրապետյանը նաև հայտնել է, որ նույն այդ որոշմամբ որոշվել է նաև Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։









