Կոտայքի մարզի պարեկները դեկտեմբերի 27-ին Չարենցավան քաղաքի Քոչարի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Չարենացավանի բաժին են տեղափոխել Չարենցավանի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ և 4,5 մմ տրամաչափի լիցքավորված ատրճանակ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։









