Foto

«Արմեդ» համակարգը պատրաստ է ապահովագրական համակարգը սպասարկելուն․ ԱՆ

Հերքում CivilNet-ի` «Առողջության պարտադիր ապահովագրությունն ուժի մեջ է մտնում լուրջ խնդիրներով» վերտառությամբ հոդվածում առկա են մի շարք պնդումներ, որոնք ակնհայտ ապատեղեկատվություն են պարունակում, ինչի կապակցությամբ պարզաբանում ենք.

Առողջապահության ոլորտում դեռևս 2017 թվականից գործում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգը, որն անընդհատ համալրվում է անհրաժեշտ նոր գործիքակազմով և պատրաստ է ապահովագրական համակարգը սպասարկելուն: Այս մասին հայտնումե ն առողջապահության նախարարությունից:

«Չզլանալու և հավելվածը բացելու պարագայում կտեսնեք, որ ծանուցվել եք էլեկտրոնային ինտեգրված համակարգի շրջանակներում: Բայց դա չի նշանակում, որ մենք նոր տեխնոլոգիական լուծումներ, գործիքներ, AI համակարգերի հետ աշխատող հնարավորություններ, և հավելյալ ծառայություններ չպետք է շարունակաբար գնենք, ներդնենք:

Առողջության համընդհանուր ապահովագրության ենթաօրենսդրական բոլոր ակտերը, իրավական հիմքերը և բարեփոխման մեկնարկի ազդարարման մեխանիզմները պատրաստ են, օպերատորը թեստավորման ողջ գործընթացը պատշաճ իրականացրել է:

Մենք մշտապես բաց ենք և հավատարիմ մեր գործընկերների, այդ թվում` լրատվամիջոցների հետ արդյունավետ աշխատելու գործելաոճին և տեղին կլիներ չիմացած և մտահոգող բոլոր հարցերի վերաբերյալ նախևառաջ ճշտումներ անել պատկան մարմնից»,-նշված  է հաղորդագրության մեջ: