Foto

Արգելափակումից դուրս են բերվել 47 տրանսպորտային միջոց և 92 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն

Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ դեկտեմբերի 27-ից հանրապետության ողջ տարածքում ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի կարգադրությամբ ՓԾ ստորաբաժանումներն հանրապետության ավտոճանապարհներին իրականցրել են ուժեղացված ծառայություն։

ՓԾ ստորաբաժանումներն ակտիվ համագործակցել են Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և Ճանշին-ի աշխատակիցների հետ։

Դեկտեմբերի 27-ի ժամը 08։00-ից մինչև դեկտեմբերի 28-ի ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ 

ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ, որոնց արդյունքում օպերատիվ արձագանքելով իրավիճակին արգելափակումից դուրս են բերել 47 տրանսպորտային միջոց և 92 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: