Foto

Դավիթը գերեվարված է Բաքվի իշխանությունների կողմից, Սրբազանը` Հայաստանի․ այսօր նրանց ծննդյան օրն է

ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է․

«Այսօր Արցախի ԱԺ նախագահ, դաշնակցական նվիրյալ ընկեր Դավիթ Իշխանյանի և ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի ծննդյան օրն է։

Դավիթը գերեվարված է Բաքվի իշխանությունների կողմից, Սրբազանը` Հայաստանի։

Այս արժանապատիվ հայորդիները հետապնդվում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար։

Շնորհավորում եմ սիրելի ընկերոջս և Սրբազան Հորը, մաղթում նրանց առողջություն, տոկունություն և ազատություն»,- նշել է Սաղաթելյանը։