Foto

Պետությանն առևանգել են, առևանգել են դրսից՝ ներսի դավաճանների ձեռամբ․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Ժողովուրդն ունի երկու հալալ զավակ՝ պետություն և եկեղեցի։

Սակայն պետությանն առևանգել են։ Առևանգել են դրսից՝ ներսի դավաճանների ձեռամբ։

Այսօրվա պետությունը ժողովրդին չի պատկանում։ Այսօրվա իշխանությունը ժողովրդին չի պատկանում։

Եվ պատահական չէ, որ այսօր ժողովուրդը ոտքի է կանգնել իր մյուս զավակին՝ եկեղեցուն, պաշտպանելու համար։

Վստահ եմ, որ հայ ժողովուրդը կպաշտպանի իր ավագ հարազատ զավակին՝ ի դեմս եկեղեցու և հետո կկարողանա հետ բերել առևանգված զավակին՝ ի դեմս պետությանը»,- նշել է նա։