Foto

Նշանակալի հաջողություններ՝ միջազգային կազմակերպությունների ընտրություններում․ ՀՀ ԱԳՆ-ի ամփոփումը

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

2025թ. Հայաստանն ընտրվել է.

1․Հայաստանն անկախությունից ի վեր առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ (2025-2029 թթ.),
2․Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 11-րդ համաժողովի ընթացքում Հայաստանն ընտրվել է հաջորդ (2027թ.) Համաժողովը (COP12-ը) հյուրընկալող երկիր։

Հայաստանը նշանակալի հաջողություններ է գրանցել նաև այլ՝ թվով 17 կառույցներում, ՄԱԿ-ի մի շարք մարմիններում ու մասնագիտացված գործակալություններում.
-ՄԱԿ Տնտեսական և Սոցիալական Խորհրդի (ՏնտՍոցԽորհ) փոխնախագահ 2026թ. համար,
-ՄԱԿ Ծրագավորման և համակարգման հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի նախագահող,
-ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի փոխնախագահ և Բոլորի կոմիտեի նախագահող,
-ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի նախագահ,
– Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի փոխնախագահ 2025-2026թթ. համար,
– Զարգացմանն ուղղված ֆինանսավորման 4-րդ միջազգային համաժողովի փոխնախագահ,
– ՄԱԿ Օվկիանոսների հարցերով 2025թ․ համաժողովի փոխնախագահ,
-ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի փոխնախագահ,
-ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ինքնարտահայտման բազմազանության պահպանման և խրախուսման հարցերով միջկառավարական կոմիտեի փոխնախագահ,
-ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեի փոխնախագահ,
-ՄԱԿ Զարգացման ծրագրի, ՄԱԿ Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ Ծրագրերի ծառայությունների գրասենյակի միասնական գործադիր խորհրդի անդամ 2026-2028 թթ. համար,
-Համավարակների հիմնադրամի կառավարման խորհրդի եվրոպական համաներդրողների ղեկավար 2025-2026թթ. համար,
-ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ինքնարտահայտման բազմազանության պահպանման և խրախուսման հարցերով միջկառավարական կոմիտեի անդամ 2025-2029թթ. համար,
-Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Ծրագրային և բյուջետային կոմիտեի անդամ 2025-2027թթ. համար,
-Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Համակարգման կոմիտեի անդամ 2025-2027թթ. համար,
-ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ 2026թ. համար,
-Քիմիական զենքերի արգելման կոնվենցիայի կողմերի Բոլերի կոմիտեի 30-րդ նստաշրջանի նախագահ։