Foto

Հրդեհ՝ Շաքի գյուղում

Դեկտեմբերի 26-ին, ժամը 09։58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շաքի գյուղի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 15-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:19-ին, մարվել՝ 11:48-ին: Այրվել են խոհանոցի առաստաղից մոտ 15 քմ մակերեսով հատված, ջերմահարվել՝ տանիքից մոտ 6 քմ մակերեսով փայտե կառուցատարրեր։