Foto

Մոսկվայի օդանավակայաններում հարյուրից ավելի չվերթ է հետաձգվել

Առատ ձյան և ձնաբքի պատճառով Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է 156 չվերթ:

Ինչպես հայտնել են ռուսական լրատվամիջոցները, Շերեմետևո օդանավակայանում հետաձգվել է 75, Դոմոդեդովո օդանավակայանում՝ 37, Վնուկովո օդանավակայանում՝ 35 և Ժուկովսկի օդանավակայանում՝ 9 չվերթ։

Դոմոդեդովո օդանավակայանում չեղարկվել է հինգ չվերթ։