Սիրիայի բնակչության երկու երրորդը՝ ավելի քան 16 մլն մարդ, հումանիտար օգնության կարիք ունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին տեղեկացրել են ՄԱԿ հումանիտար հարցերի կոորդինացման ծառայությունում։
«Սիրիայում հումանիտար կարիքները մնում են բարձր մակարդակում։ 16,5 մլն մարդ կամ բնակչության, գրեթե, երկու երրորդը նախկինի պես հումանիտար օգնության կարիք ունի»,- ասված է հաղորդագրությունում։
Ինչ վերաբերում է կրթությանը, 2,5 մլն երեխա դեռևս դպրոց չի հաճախում, իսկ դպրոցների 40 տոկոսը չի գործում։









