Foto

Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևանի և Բաքվի երկխոսության մեջ. Զախարովա

Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևանի և Բաքվի երկխոսության մեջ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանում կապերի վերականգնումն ու բարելավումը նույնպես ակնհայտ են։

Նա նշել է, որ Ռուսաստանը ողջունում է տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը, այդ թվում՝ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի մատակարարման շարունակականությունը Հայաստան։

Սա հաստատում է «3+3» ձևաչափի մշակման արդիականությունը։ Մոսկվան նաև կցանկանար տեսնել իր վրացի գործընկերներին այս հարթակի հանդիպմանը։