Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11։35-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ջրային պարեկները կանգնեցրել են Նորատուս գյուղ բնակչի վարած «Օպել» մակնիշի ավոտմեքենան։ Մեքենայի սրահից և բեռնախցիկից հայտնաբերվել է 500 հատ, 155 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։ Վարորդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունի։
Նույն օրը ժամը 21․50-ի սահմաններում ջրային պարեկները Սևանա լճի վրա՝ ապօրինի ձկնգողության դեպք են բացահայտել։ Այս դեպքով հայտնաբերվել է 273 հատ, 100 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 8։10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58-րդ կմ-ին Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները կանգնեցրել են Կարմիրգյուղի բնակչի վարած «Վազ 2107»-ը։
Ստուգմամբ մեքենայի սրահից հայտնաբերվել է 115 հատ, 62,7 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։ Տղամարդը մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին։
Նույն օրը՝ 9․50-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ-ին Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են Սևանի բնակչի վարած «Վազ 2107»-ը։
Բեռնախցիկից հայտնաբերվել է 30 հատ, 11.6 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։
Վարորդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Բոլոր դեպքերով հանգամանքերը պարզվում են։









