Foto

Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին տեղի է ունեցել զինվшծ բախnւմ

Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին տեղի է ունեցել զինված բախում, որի հետևանքով կան զոհեր, հաղորդել է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն։

Կոմիտեի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Խաթլոնի շրջանի Շամսիդդին Շոխին շրջանում։ Սահմանը անօրինական կերպով հատած ահաբեկչական կազմակերպության երեք անդամ զինված դիմադրություն են ցուցաբերել և ոչնչացվել են գործողության ընթացքում։

Բախման հետևանքով զոհվել է Տաջիկստանի սահմանապահ ծառայության երկու սպա։ Գործողության ավարտից հետո սահմանին իրավիճակը գնահատվում է կայուն և հանգիստ։

Աղբյուրը՝ tert.am