Foto

Ակնկալում ենք ամրապնդել ռուսական տնտեսական ներկայությունը տարածաշրջանում․ ԵԱՏՄ

Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի շրջանակներում ԵԱՏՄ անդամ երկրները և Ինդոնեզիան համաձայնագիր են ստորագրել ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին: Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։

Սա նշանակում է․

«Ինդոնեզիայի ներմուծման մաքսատուրքերի նվազեցում (և հետագայում զրոյացում) Միության երկրներից ապրանքային դիրքերի շուրջ 94%-ի նկատմամբ,

կարգավորող ընթացակարգերի պարզեցում՝ տեխնիկական չափորոշիչներ, սանիտարական նորմեր, ապրանքների ծագման որոշման կանոններ),

առևտրի դիվերսիֆիկացում և արդյունաբերական համագործակցության զարգացում,

արդյունաբերական ճյուղերի մասով արտոնյալ հասանելիություն կտրամադրվի մետաղական արտադրանքի, նավթամթերքների (թեթև և այլ թորվածքներ), պարարտանյութերի, առաջնային ձևերի պոլիմերների, LPK արտադրանքի, շինարարական տեխնիկայի և տարբեր տեսակի սարքավորումների համար»։

Ակնկալվում է, որ համաձայնագրի շրջանակներում աշխատանքը թույլ կտա երեքից հինգ տարվա ընթացքում կրկնապատկել ապրանքաշրջանառությունը Միության երկրների և Ինդոնեզիայի միջև, ինչպես նաև ամրապնդել ռուսական տնտեսական ներկայությունը տարածաշրջանում: