Foto

Տոկաևը Թրամփի հետ քննարկել է միջազգային օրակարգը, այդ թվում՝ ուկրաինական հակամարտությունը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Տոկաևը Թրամփի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և միջազգային օրակարգը, այդ թվում՝ ուկրաինական հակամարտությունը։

Ղազախստանի նախագահն ընդգծել է Ուկրաինայում հակամարտության լուծման բարդությունը՝ նշելով, որ այդ հարցը պահանջում է փոխզիջում, ասվում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։