Foto

Եկեղեցու դեմ պատերազմող Փաշինյանը մերժել է հանդիպել Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականներին

Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա հերթական անգամ անտեսել է հավատացյալներին՝ հրաժարվելով ցուցարարների հետ կենդանի շփումից: Հայտնում է ИА Реалист-ը։

Արդյունքում հայ համայնքը ստիպված տեսաուղերձ է ձայնագրել հենց եկեղեցու բակում ՝ իր բողոքն արտահայտելով Հայաստանի Հանրապետությունում Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների հալածանքների դեմ:

Համայնքը պահանջում է դադարեցնել Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների քաղաքական հետապնդումները, ինչպես նաև բարերար Սամվել Կարապետյանի հետ միասին ազատ արձակել նրանց բանտերից:

Տեսանյութը՝ հղմամբ։