Foto

Սպիտակի ՔՊ-ական քաղաքապետը իր անվամբ մրցույթին է մասնակցել և ստացել 90 հազար դրամ

Սպիտակի ՔՊ-ական ղեկավար Քաջայր Նիկողոսյանը իր անվան նարդու առաջնություն է կազմակերպել, մասնակցել դրան և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը։

Համայնքապետարանը հայտարարություն է տարածել․

«….Մրցաշարի կազմակերպումն ու բարձր մակարդակով անցկացումը հնարավոր դարձան համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի նախաձեռնության և աջակցության շնորհիվ։

Առաջնության ընդհանուր արդյունքներ

1-ին հորիզոնական– Խաչիկյան Արման,

2-րդ հորիզոնական– Օհանյան Հովհաննես,

3-րդ հորիզոնական– Նիկողոսյան Քաջայր,

4-րդ հորիզոնական– Մխիթարյան Մխիթար,

5-րդ հորիզոնական– Կարապետյան Վլադիմիր,

Շնորհավորում ենք մրցանակակիրներին՝ ցուցաբերած վարպետության և հետաքրքիր խաղի համար։

Հատուկ մրցանակ շնորհվեց Ստյոպա Մարկոսյանին՝ «Ամենատարեց մասնակից» անվանակարգում։

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ ակտիվ մասնակցություն, ազնիվ պայքար և գեղեցիկ խաղ ապահովելու համար։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի տնօրեն Աննա Աջամյանին՝ ինչպես մշտապես ցուցաբերած աջակցության, պատրաստակամ համագործակցության և նվիրումով կատարած աշխատանքի համար։

Այս միջոցառումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հնագույն մարզաձևերը շարունակում են միավորել մարդկանց՝ ստեղծելով առողջ և ակտիվ միջավայր»։

Ք.Նիկողոսյանը 3֊րդ հորիզոնականը զբաղեցնելու համար ստացել է 90 հազար դրամ, 2֊րդ տեղը զբաղեցնողը` 110, 1֊ին տեղը զբաղեցնողը` 130 հազար դրամ։