Foto

Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին

Այս փուլում օնկոլոգիական հիվանդությունների նկատմամբ հաղթանակի մասին խոսելը վաղ է։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած «ԵԱՏՄ երկրների կենսաանվտանգությունը» թեմայով տեսակամրջի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, կրթության Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն՝ մեկնաբանելով հակաքաղցկեղային պատվաստանյութերի ոլորտում առկա մշակումները։

Հուլիսին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը օնկոլոգիական հիվանդությունների դեմ պատվաստանյութ է մշակել։

Օնիշչենկոն նշեց` խոսքը երկու պատվաստանյութերի մասին է, որոնք արդեն անցել են նախակլինիկական և կլինիկական փորձարկումները և առաջիկայում կարող են կիրառվել պրակտիկայում։ Այս դեղամիջոցները դասվում են բուժիչ պատվաստանյութերի շարքին և կիրառվում են արդեն այն ժամանակ, երբ հիվանդի մոտ քաղցկեղն ախտորոշված է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։