Foto

ԱՍՀ և Առողջապահության նախարարությունների միավորման հարց չի քննարկվում. խոսնակ

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը հերքել է լրատվամիջոցներից մեկի տարածած լուրը, թե քննարկվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության նախարարությունների միավորման հարցը։ Այս մասին Նվեր Կոստանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Լրատվամիջոցներից մեկը հերթական անգամ շրջանառության մեջ է դրել իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություն, թե իբր ներկայումս քննարկվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության նախարարությունների միավորման հարցը։

Չսահմանափակվելով միայն ամբողջովին սուտ տեղեկության հրապարակմամբ՝ նյութի հեղինակները սկսել են իրենց մտացածին «լուրի» շուրջ դավադրություններ հյուսել ու խոսել գոյություն չունեցող նախագծի շուրջ ինչ-որ «դժգոհությունների» մասին։

Հարգելի՛ գործընկերներ, նախարարությունների միավորման նախագիծ վերջին 8 տարիներին երբևէ չի շրջանառվել և չի շրջանառվում, հորդորում եմ մեկընդմիշտ դադարեցնել այս թեմայի շահարկումը»,- գրել է Կոստանյանը։