ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք։
ԵՄ պաշտոնյաները փաստացի ընդունում են Փաշինյանի իշխանության խնդրանքով ՀՀ ներքին գործերին միջամտելու մտադրության մասին։ Հիմա սա կոչվում է «ինքնիշխան» քաղաքականություն։
Պատկերացնու՞մ եք, եթե ՀՀ ընդդիմությունը արտաքին որեւէ բեւեռից քարոզչական օժանդակություն խնդրեր։ Ի՞նչ կասեին նիկոլիստները…էլ՝ «շպիոն»,էլ ՝ «կոշիկներ լիզող»,էլ՝ «ստրուկ»,էլ՝ «5-րդ շարասյուն»…
Արդյո՞ք հիմա Փաշինյանի ռեժիմի ԵՄ-ից քարոզչական օժանդակություն խնդրելը «կոշիկներ լիզելու» կամ «5-րդ շարասյուն» լինելու» վառ օրինակ չէ՞։
Դատեք ինքներդ։
Հետո էլ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ իշխանությանն էիք պիտակավորում,այ օտարի օրակարգ սպասարկողներ։
Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխան լինելու ու պետական շահը սպասարկելու գոնե 1 տոկոսն ունենայիք»։









