Foto

Նիկոլ Փաշինյանը քաղաքական վանդակ է կառուցել մեր ժողովրդի համար․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ,  «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«2020 թվականից Նիկոլ Փաշինյանը քաղաքական վանդակ է կառուցել մեր ժողովրդի համար, որտեղ մեր միակ ընտրությունը անցյալի կոռուպցիոն համակարգերի և ներկայիս կոռումպացված անկարողների միջև է:

Մեր գործունեությունն ուղղված է այս վանդակը քանդելուն և մեր ժողովրդին այս կեղծ ընտրությունից ազատելուն։

Աջակցեք մեզ, որպեսզի կարողանանք միասին միավորել մեր ժողովրդին ու իրական խաղաղություն, ուժ և արդարություն բերենք մեր երկրին»: