Foto

Սլովակիայի վարչապետը դեմ է Ուկրաինայի վերականգնման համար ԵՄ-ում սառեցված ՌԴ ակտիվների օգտագործմանը

Սլովակիան դեմ կարտահայտվի և չի աջակցի Եվրամիությունում արգելափակված ռուսական ակտիվների օգտագործմանը՝ Ուկրաինայի ֆինանսավորման համար։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Pravda-ն՝ վկայակոչելով Սլովակիայի վարչապետի հայտարարությունը։

«Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ չի աջակցի Եվրոպական միությունում արգելափակված 140 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվների օգտագործմանը Ուկրաինայի վերականգնման կամ օգնության համար»,-նշել է աղբյուրը։

Նշվում է, որ Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Սլովակիա, սակայն նա չի նշել իր ժամանման ժամկետները։ Ֆիցոն նաև հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կայցելի Բրատիսլավա այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։

Սլովակիայի վարչապետը նաև վստահություն է հայտնել, որ վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Չեխիայում ձևավորվող կառավարությունը կնպաստի Վիշեգրադյան խմբի անդամ պետությունների (Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան և Չեխիա) միջև համագործակցության վերականգնմանը։