Հայաստանի հոգևոր մայրաքաղաքը դառնալու է նիկոլականության մերժման հերթական օջախը
Վաղարշապատ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին սպասվող ՏԻՄ ընտրությունները մեծ ազդեցություն են ունենալու Հայաստանի քաղաքական լանդշաֆտի վրա՝ հատկապես սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ։ Հայաստանի հոգևոր մայրաքաղաքը քաղաքական կարևոր ճակատամարտի թատերաբեմի է վերածվել։
«Մայր Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Վաղարշապատի ընտրություններին՝ փորձառու, երիտասարդ թիմով, ժողովրդի վստահությամբ իշխանություն ստանձնելու ու ՔՊ-ին իշխանազրկելու հստակ ծրագրով։
«Մայր Հայաստանի» մասնակցության հայտը, բնականաբար, ջղաձգումներ պետք է առաջացնեին ՔՊ-ական իշխանության ու իր սատելիտ ուժերի մոտ՝ ի դեմս մասնագիտությամբ Վազգենի ախպեր աշխատող Արամի։ Մինչև հիմա չեն կարողանում ուշքի գալ Գյումրիում խայտառակվելուց։
Փաշինյան Նիկոլը շատ լավ է հասկանում, որ Վաղարշապատում կարող է կրկնվել Գյումրի 2 սցենարը՝ իրենց համար շատ ավելի աղետալի դրսևորումներով։ Վաղարշապատում խաղի մեջ մտցնելով թուրքական 5-րդ շարասյան ֆունկցիա կատարող տարատեսակ երևույթների՝ հուսահատ փորձում են կրկնել Երևանի իշխանագողության սցենարը, երբ Արամ Զավենիչի կուսակցության միջոցով հնարավոր եղավ Ավինյան Տիգրանին կարգել քաղաքապետ։
Բայց Գյումրու ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ եվրաթուրքերը մերժված են հասարակության կողմից։ Իսկ քաղաքականացված ու բարձր մասնակցություն ունեցող ընտրությունների դեպքում ո՛չ ՔՊ-ն շանս ունի, ո՛չ էլ առավել ևս իր սատելիտ արամզավենիչները։
Հայաստանի հոգևոր մայրաքաղաքը պետք է մերժի նիկոլական իշխանությանը, որը նպատակ է դրել կազմաքանդել Հայ առաքելական եկեղեցին ու հայի ինքնությունը։ Այն իշխանությանը, որը հայ ազգին աղետներից ու թրքացումից բացի այլ բան չունի առաջարկելու։ Վաղարշապատը պետք է դառնա նիկոլականության մերժման հերթական օջախը։