Ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 17.00-ից մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ, երթևեկության համար կփակվի Դսեղից դեպի Աթան՝ Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 8+000-կմ 13+900 հատվածը։
Ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ վարորդները նշված ճանապարհահատվածը կարող են շրջանցել Դսեղից Մ-6 ճանապարհով։