Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գերեզմանաքարի վնասման փաստով Քննչական կոմիտեում գործ է հարուցվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին իրավապահ կառույցի մամուլի ծառայությունից։
«Արմավիրի մարզի բնակավայրերից մեկում գերեզմանատունը վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մաս կետով (գերեզմանն անարգանքի ենթարկելը)»,– հայտնեցին ՔԿ-ից։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Փարաքարում իրավիճակը շարունակում է լարված մնալ. վնասվել էր համայնքի ղեկավարի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Հովհաննիսյանի եղբոր գերեզմանաքարը, ինչից հետո ծեծկռտուք էր եղել։