Foto

Լեհաստանը Բելառուսի հետ սահմանի մոտ նկատել է ԱԹՍ–ների ակտիվության աճ

Լեհաստանը գիշերը Բելառուսի հետ սահմանի մոտ նկատել է անօդաչու թռչող սարքերի ակտիվություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում անելով Լեհաստանի կառավարությանը: 

Լեհաստանը օրեր առաջ փակել է Բելառուսի հետ սահմանը: Պատճառը Ռուսաստանի և Բելառուսի միջև անցկացվող «Արևմուտք-2025» զորավարժություններն էին: 

Անդրադառնալով հարցին՝ եթե զորավարժություններն ավարտվել են, ապա ինչո՞ւ է սահմանը դեռևս փակ, Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարցին Կիերվինսկին ասել է, որ Լեհաստանը կբացի այն, երբ դա անվտանգ լինի։

«Երեկ երեկոյան սահմանապահ ծառայությունը նկատել է բելառուսական և ռուսական անօդաչու թռչող սարքերի ակտիվության աճ, որոնք փորձել են հատել Լեհաստանի օդային տարածքը: Ակնհայտ է, որ իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին մնում է շատ–շատ լարված»,–ասել է նախարարը: